211652_close_icon

Կլիչկոն «Հավասարության երթ» գեյ-շքերթի կազմակերպիչներին կոչ է արել խուսափել միջոցառման անցկացումից

views-count930 դիտում article-date 15:38 05-06-2015
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հունիսի 6-ին Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք «Հավասարության երթ» գեյ-շքերթի կազմակերպիչներին կոչ է արել խուսափել միջոցառման անցկացումից: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Կլիչկոն դիմել է քաղաքական ուժերին, կոչ անելով նրանց «կասկածելի PR-ներ և սպեկուլյացիաներ չսարքել» փոքրամասնությունների իրավունքների շուրջ, այլ հանդուրժողականորեն վերաբերվել ոչ ավանդական հայացքներին և համոզմունքներին: Միաժամանակ Կլիչկոն նշել է, որ այսօր, երբ Ուկրաինայի արևելքում շարունակվում է պատերազմը, զանգվածային միջոցառումներ անցկացնելը, որոնք առանց այն էլ հանրության մեջ ոչ միանշանակ ընկալման են արժանանում, ժամանակավրեպ են:

Նմանատիպ նյութեր