3290 դիտում
15:07 20-09-2017
Ռաքքա քաղաքի 80%-ն ազատագրված է ԻՊ-ից. Սիրիայի դեմոկրատական ուժեր
Սիրիայի Ռաքքա քաղաքի 80 տոկոսն ազատագրված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել են Սիրիայի դեմոկրատական ուժերը։
Տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Կարելի է ասել, որ Ռաքքայի 80 տոկոսն ազատագրված է։ Մեր ջոկատները շարունակում են քաղաքն ականներից մաքրելը և շարունակում են քաղաքի մնացած մասերում, որտեղ ընթանում են մարտեր, ահաբեկիչների հետապնդումը»։
Հիշեցնենք, որ Ռաքքան 2013 թվականից գտնվում է ԻՊ գորհայինների վերահսկողության ներքո։ Այն համարվում է ահաբեկիչների «մայրաքաղաքը»։ 2016 թվականից ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը սկսեցին քաղաքի ազատագրման մեծ օպերացիան։ Ներկա պահին, ըստ ՍԴՈՒ-ի, Ռաքքայում մնացել է մինչև 1000 ԻՊ գրոհային։
Ջոկատները այս պահին ընթացող մարտրը բնութագրում են որպես «Եփրատի ցասում» օպերացիայի ավարտական փուլ։
Նմանատիպ նյութեր
2040 դիտում
14:09 04-06-2016
Սիրիայի բանակը ռուսական ուժերի օգնությամբ մոտեցել է Ռաքքա նահանգին
3104 դիտում
11:08 05-03-2017
Պենտագոնը մեծացնում է իր կոնտինգենտը Սիրիայիում՝ Ռաքքա քաղաքը գրոհելու նպատակով
Այս բաժնից
823 դիտում
20:29 28-01-2025
Հարավային Կորեայի Բուսանի օդանավակայանում ինքնաթիռի պոչը բռնկվել է թռիչքից առաջ. կան տուժածներ
1291 դիտում
18:25 28-01-2025
Հայաստանի հետ սահմանին ադրբեջանական նոր օդանակավակայանը կշահագործվի այս տարի. Ալիև
829 դիտում
15:15 28-01-2025
Սերբիայի վարչապետը հրաժարական է տվել