Մեծ Բրիտանիան «Թայֆուն» կործանիչներ կվաճառի Քաթարին
Քաթարի մայրաքաղաք Դոհայում տեղի է ունեցել Քաթարի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Խալիդ ալ-Աթիայի և Մայքլ Ֆալլոնի հանդիպումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Քաթարի ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռազմական համագործակցության շրջանակներում և տարածաշրջանում իրադարձությունների ֆոնին պայմանավորվածություն է ձեռք բերվել Միացյալ Թագավորության կողմից Քաթարին «Թայֆուն» տիպի կործանիչներ վաճառելու շուրջ։
Ըստ այդմ, Քաթարին կվաճառվի 24 միավոր նշված բազմաթիրախային կործանիչներից։