ԱՄՆ-ն Պակիստանին կվաճառի F-16 կործանիչներ
ԱՄՆ-ն հավանություն է տվել Պակիստանին 8 միավոր F-16 կործանիչներ վաճառելու նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Պենտագոնը:
Գործարքի ընդհանուր արժողությունը կազմում է մոտ 699 մլն դոլար:
Գործարքին դեմ են հանդես եկել Կոնգրեսի մի շարք անդամներ, ովքեր գտնում են, որ Պակիստանը բավարար չափով չի համագործակցում Միացյալ Նահանգների հետ ահաբեկչության դեմ պայքարում: Գործարքի մասին առաջին անգամ հայտարարվել էր դեռ 2015 թվականի նոյեմբերին: