211652_close_icon
views-count7537 դիտում article-date 12:52 17-09-2017

ՀՀ Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 12-րդ փառատոնը

ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ ս. թ. սեպտեմբերի 19-25-ը, ՀՀ Լոռու, Տավուշի մարզերում և Երևանում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 12-րդ փառատոնը: Փառատոնը, որն այս տարի նվիրվում է «Կարապետ» տիկնիկային թատրոնի 25-ամյակին, նպատակ ունի նպաստելու Հայաստանի և Արցախի մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև ծառայելու մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու ապագա քաղաքացու ձևավորմանը: Փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Իսրայելից, Իտալիայից և այլ երկրներից: Փառատոնի մեկնարկը կտրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, սեպտեմբերի 19-ին, ժամը 11:00-ին` Հ. Թումանյանի հուշարձանին ծաղկեդրման արարողությամբ: Դսեղում փառատոնի մասնակիցները կդիտեն Հ. Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» տիկնիկային ներկայացումը: Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին, Դիլիջան քաղաքի ամֆիթատրոնում /Թուֆենկյան կենտրոնի հարևանությամբ/: Փառատոնի ծրագիրը ներառում է «Երեկոյան ակումբ», որի ընթացքում կկայանան ներկայացումների քննարկումներ, ինչպես նաև «Տիկնիկները հանուն խաղաղության», «Տիկնիկային արվեստը և երեխաների ազատ ժամանցի կազմակերպումը», «Երջանիկ մանկություն՝ երջանիկ ապագա» և այլ թեմաներով վարպետության դասեր:

Նմանատիպ նյութեր