1937 դիտում
15:41 29-08-2014
«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը Դսեղում կմեկնարկի 9-րդ անգամ
Ս.թ. սեպտեմբերի 6-10-ը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ՀՀ Լոռու մարզում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 9-րդ փառատոնը: Այն կազմակերպում և իրականացնում է «Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոն» ՀԿ-ն («ՅՈՒՆԻՄԱ-Հայաստանը»):
Փառատոնի կայացմանը նպաստում են նաև «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը, ՀՀ Լոռու մարզպետարանը: «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը սեպտեմբերի 6-ին կմեկնարկի Դսեղում, ապա բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նույն օրը` ժամը 14:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում:
Մեկ շաբաթ շարունակ Հովհաննես Թումանյանի հեքիաթները կթեւածեն Լոռու մարզի տարբեր քաղաքներում ու գյուղերում: Փառատոնի փակումը տեղի կունենա 2014 թ. սեպտեմբերի 10-ին Երևանում` Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Փառատոնի ավարտին մասնակից թատրոններին և նրանց կողմից տրված ներկայացումներին կշնորհվեն մրցանակներ և պատվոգրեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
763 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
868 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
619 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին