122526 դիտում
11:13 17-09-2017
Երևանում «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռան և փրկարարի մասնակցությամբ դաժան ու ողբերգական ավտովթարի քրեական գործը փոխանցվել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչներ Դավիթ Մարտիրոսյանի և Արգիշտի Տոնոյանի կողմից նախապատրաստված նյութերը, իսկ հետո Ա. Տոնոյանի որոշմամբ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով քրեական գործը փոխանցվել է Հայաստանի Հատուկ քննչական ծառայություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է սեպտեմբերի 5–ին Երևանի Աճառյան փողոցում «Գառնիի Սուրիկ Լավաշի» թոռան և հրշեջ-փրկարարի մասնակցությամբ տեղի ունեցած դաժան ու ողբերգական ավտովթարի փաստով, ինչի հետևանքով 11-ամյա աղջնակը տեղում մահացել էր, իսկ նրա հարազատները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/07/1076731/]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացներ Երևան քաղաքի Բաղրամյան 4-րդ նրբանցքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հակոբյանի և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Լևոն Հակոբյանի նկատմամբ:
Վերջիններս կասկածվում էին սեպտեմբերի 5-ին Երևանում՝ Աճառյան փողոցում, Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց խոշոր ու ողբերգական ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ: Ա. Հակոբյանը եղել էր Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իսկ Լ. Հակոբյանը՝ Honda Accord մակնիշի ավտոմեքենայի վարորդն էր եղել, ում պատճառով էլ տեղի էր ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով Opel-ի ուղևոր, 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Նշված դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվել էր դռնփակ դատական նիստը, որտեղ քննվում էր Ա. Հակոբյանի խափանման միջոց ընտրելու քնիիչի միջնորդությունը:
Դատավոր Ա. Բեկթաշյանը բավարարել էր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Տոնոյանի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել էին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 207+
207+