Լոնդոնի մետրոյի ահաբեկչության կապակցությամբ 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել
Բրիտանական ոստիկանությունը Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի կասկածանքով երիտասարդ տղամարդու է ձերբակալել: Այդ մասին գրում է Interfaxs-ը:
Ինչպես հայտնում է աղբյուրը` տղամարդը 18 տարեկան է: Նրան գտել են Դովեր քաղաքում:
«Չնայած այն հանգամանքին, որ մենք բավարարված ենք ձեռք բերված առաջընթացից, այս քննությունը շարունակվում է, և սպառնալիքի մակարդակը շարունակում է մնալ քննադատական», - ասել է հակաահաբեկչական կենտրոնի ներկայացուցիչ Նիլ Բասուն:
Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել երեկ: Պայթյունի հետևանքով տուժել էր 19 մարդ: