256780 դիտում
12:32 16-09-2017
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. քրեական հետախուզության բաժանմունքի 25-ամյա օպերլիազորի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Լևոն Կարապետյանը Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի Սասունիկ գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 35 MՏ 445 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը, այնուհետև մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Կարապետյանը տեղում մահացել է։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Լևոն Յազիչյանի գլխավորությամբ։
Մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ խմբի պետ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ։
Փրկարարները մահացածի դին հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել։
Վթարի մասին ՃՈ 1-77 կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Առաքելյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով Ոստիկանության ավագ լեյտենանտ էր։
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ բախման հետևանքով մեքենայի գազաբալոնն էլ ավտոմեքենայից պոկվել և մոտ 50 մետր շպրտվել էր։
Օպերատիվորեն ժամանել են նաև Աշտարակի հիվանդանոցի հերթապահ խումբը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 146+
146+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15628 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35888 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց