211652_close_icon
views-count39225 դիտում article-date 20:34 11-09-2017

Վանաձորում 31-ամյա տղամարդը կասկածվում է «Դեղձանիկ» բար-սրճարանի 32-ամյա պարուհուն ծեծելու մեջ

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակչուհի, 32-ամյա Ս. Չ.-ն ահազանգել է Ոստիկանության Տարոնի բաժին և հայտնել, որ իր ընկերը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 31-ամյա Գ. Մ.-ն Տիգրան Մեծի պողոտայի թիվ 34 հասցեի դիմաց անհիմն վիճաբանել է իր հետ, այնուհետև ծեծի ենթարկել՝ ձեռքերով մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Տարոնի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ս. Չ.-ն աշխատում է Վանաձոր քաղաքում գտնվող «Դեղձանիկ» բար-սրճարանում՝ որպես պարուհի և նրա ընկերը իրեն ծեծել է բար-սրճարանի մոտ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր