3140 դիտում
15:38 08-09-2017
ԵՄ-ը կստեղծի ահաբեկիչների տվյալների բազայի ընդհանուր որոնողական համակարգ. աղբյուր
Եվրամիությունը մտադիր է ահաբեկչության մեջ ներգրավված անձանց, ինչպես նաև կասկածյալների որոնողական ընդհանուր համակարգ ստեղծել։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ԵՄ-ում իր դիվանագիտական աղբյուրին։
Նշվում է, որ համակարգին հասանելիություն կունենան ԵՄ անդամ պետությունների հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները։
Աղբյուրի խոսքով՝ համակարգը կստեղծվի ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում խոշորագույն IT համակարգերի օպերատիվ վարչության եվրոպական գործակալության կողմից՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում։
Այն միմյանց կկապի արդեն իսկ գործող տվյալների բազաները, ինչպիսիք են՝ SIS Շենգենյան տեղեկատվական համակարգը, VIS վիզային տեղեկատվական համակարգը, ETIAS ԵՄ մուտք գործելու եվրոպական էլեկտրոնային արտոնագրման համակարգը, Eurodac շենգենյան գոտի մուտք գործել ցանկացողների, ապաստան խնդրողների ու սահմանային օրինախախտների մատնահետքերի բազան, ինչպես նաև ECRIS քրեական գործերի եվրոպական տեղեկատվական համակարգը։
Նմանատիպ նյութեր
2094 դիտում
15:18 06-08-2016
Սիրիական բանակը հետ է մղել Հալեպի հրետանային բազայի վրա ահաբեկիչների գրոհը
5193 դիտում
15:51 04-05-2017
Թատրոնի և կինոյի դերասան Դմիտրի Խառատյանի անունը ներառված է ուկրաինական «Խաղաղարար» տվյալների բազայի կայքում
1358 դիտում
14:25 23-04-2021
Քննարկվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների նոր բազայի ներդրման հարցը
Այս բաժնից
862 դիտում
23:30 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա
1054 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
883 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր