Արցախի պաշտպանության նախարարն ընդունել է պաշտպանության նախարարին առընթեր կանանց խորհրդի անդամներին
Սեպտեմբերի 6-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հանդիպել է պաշտպանության նախարարին առընթեր կանանց խորհրդի անդամներին, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կանանց խորհրդի նախագահը բանակի հրամանատարին է ներկայացրել խորհրդի նոր կանոնակարգը և դրույթները, որոնք պետք է ապահովեն առավել արդյունավետ ու նպատակային աշխատանք:
Հանդիպմանը քննարկվել են նաև իրականացված ու առաջիկա աշխատանքները, հնչել առաջարկություններ՝ զինծառայողների ու նրանց ընտանիքների նկատմամբ տարվող աշխատանքներն առավել հասցեական դարձնելու ուղղությամբ: