2330 դիտում
14:58 07-09-2017
Հաշմանդամ երեխաների և երիտասարդների համար կազմակերպվել է մարզավերականգնողական ճամբար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» հասարակական կազմակերպությունը Սևանում երեք հերթափոխով կազմակերպել է մարզավերականգնողական ճամբար հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մեր երկրում կա հաշմանդամություն ունեցող 200 հազար անձ, որից 8600-ը՝ մինչև տասնութ տարեկան երեխաներ են: Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների հանգստի, հաշմանդամային մարզաձևերին իրազեկելու, մարզվելու, ավելի ակտիվ և ինտեգրված լինելու խնդիրը լուծելու համար էլ «Փյունիկը» նախաձեռնել է այս ծրագիրը:
Հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Աբրահամյանը նկատեց, որ յուրաքանչյուր հերթափոխի տևողությունը տասը օր էր։ Ընդհանուր առմամբ ճամբարին մասնակցում էր հաշմանդամություն ունեցող մոտ 80 պատանի և երիտասարդ։ Ճամբարին ընդգրկվել են նաև ապրիլյան պատերազմին մասնակցած տղաներ, որոնք հաշմանդամություն են ձեռք բերել։ Նրանք ծանոթացել են տարբեր մարզաձևերի հետ, և հասարակական կազմակերպությունը կօգնի նրանց հետագայում զբաղվելու իրենց նախընտրած սպորտաձևով։
Հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների համար ամառային մարզավերականգնողական ճամբարը միաժամանակ մի քանի խնդիր է լուծում. այն ապահովում է մասնակիցների ակտիվ հանգիստը, հնարավորություն է տալիս զբաղվելու հաշմանդամների մարզաձևերով, դառնալու ինքնուրույն և ինքնավստահ, ապահովում սոցիալիզացիան: Կազմակերպության ամառային ճամբարներ ընդգրկվելու քաղաքականությունը բավականին հետաքրքիր է, քանի որ երեխաները հերթափոխներին մասնակցում են առանց ծնողների: Սա կազմակերպությանը հնարավորություն է տալիս առավելագույնս ինքնուրույն դարձնել երեխաներին և մեղմել շատ ընտանիքներում առկա գերխնամքը, ինչն իրականում ոչ թե օգնում է հաշմանդամություն ունեցող երեխային, այլ խանգարում նրա հետագա ինտեգրմանը հասարակություն: Ճամբարի հերթափոխերում ընդգրկվել են նաև մանկատների հաշմանդամություն ունեցող սաները:
Մարզավերականգնողական ճամբարը կազմակերպվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3182 դիտում
22:14 23-08-2017
«Երևանյան ամառ 2017». կազմակերպվել է 4-օրյա ճամբար՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար
3034 դիտում
15:13 23-08-2016
Դավթաշենցի փոքրիկների համար նույնպես կազմակերպվել է բակային ճամբար. լուսանկարներ
Այս բաժնից
949 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1291 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1108 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան