Դավթաշենցի փոքրիկների համար նույնպես կազմակերպվել է բակային ճամբար. լուսանկարներ
Ամառային արձակուրդը մայրաքաղաքում անցկացնող երեխաների ազատ ժամանցը հետաքրքիր դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի վարչական շրջաններում հունիսի 1-ից գործում են բակային ճամբարներ:
Դրանցից հերթականը` «Բակային ընկերասիրություն» խորագրով, բացվել էր Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում: Ճամբարային երեկոյի ընթացքում կազմակերպվել են խաղ-մրցույթներ, վիկտորինաներ, շոու ծրագիր` սիրված հեքիաթների ու մուլտերի հերոսների մասնակցությամբ:
Փոքրիկ դավթաշենցիները նաև ասմունքել են, երգել, պարել ու խրախուսական մրցանակներ տացել: Երեխաների տրամադրությունն ավելի է բարձրացրել ուրախ գնացքով շրջագայությունը վարչական շրջանի տարածքում:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]