4529 դիտում
23:17 05-09-2017
Հայաստանը և Ռուսաստանը հաստատել են միասնական ՀՕՊ համակարգի զորախմբի կազմը
Հայաստանը և Ռուսաստանը որոշել են Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգի շրջանակում գործող զինվորականների կազմը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հայտնել է ՌԴ Օդատիեզերական ուժերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն:
«Որոշվել է զորքերի ցանկը, որը Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանի Հանրապետությունը կհատկացնեն Կովկասում հավաքական անվտանգության հակաօդային պաշտպանության միասնական համակարգին», - ասել է Կուրաչենկոն օդային պաշտպանության համակարգող հանձնաժողովի նիստում:
Կուրաչենկոն ընդգծել է, որ արդեն մեկնարկել է փաստաթղթերի մշակումը, որոնց շնորհիվ կիրականացվի երկրների միջև միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ձևավորումը:
Հայտնի է, որ 2015 թվականի դեկտեմբերին Մոսկվայում Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են համապատասխան փաստաթուղթը, իսկ 2016 թվականին Պետդուման վավերացրել է այն, գրում է [url=https://ria.ru/defense_safety/20170905/1501823726.html]РИА Новости[/url]-ն:
Նմանատիպ նյութեր
844 դիտում
16:10 22-11-2023
Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել ՀԱՊԿ երկրների միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման հարցում. Պուտին
1235 դիտում
13:53 05-05-2014
Միասնական թիմ, միասնական մոտեցում համակարգի խնդիրներին. Սերգո Կարապետյան
62546 դիտում
09:30 01-10-2020
Ինչո՞ւ չի գործել ՀՕՊ միասնական համակարգը. «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
463 դիտում
19:17 29-11-2024
ՏԿԵ նախարարը Լոռու մարզում ծանոթացել է աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնման ընթացքին
685 դիտում
19:05 29-11-2024
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
676 դիտում
18:53 29-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին