Դեյր Զոր քաղաքում 50-ից ավելի տրանսպորտային միջոցներ են ոչնչացվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Դեյր Զորում ահաբեկիչները փորձել են կանխել Սիրիայի կառավարական բանակի առաջխաղացումը քաղաք` օգտագործելով զրահապատ մեքենաներ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Կառավարական բանակը հետ է շպրտել նրանց:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ոչնչացվել է ավելի քան 50 նմանատիպ մեքենա: