«Բարսելոնայի» նախագահ. Նեյմարը տգեղ վարվեց
«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն անդրադարձել է Նեյմարի տրանսֆերին ՊՍԺ:
«Դա մեզ շատ հիասթափեցրեց: Ես կգերադասեի, որ նրանք իրենց որոշման մասին ավելի շուտ ասեին: Այդ դեպքում մենք նրան փոխարինող կգտնեինք ոչ թե ուռճացված շուկայում: Նրանք ամեն ինչ սխալ ու տգեղ կերպով արեցին:
«Բարսելոնան» միշտ է տարբերակներ է գտնում այն խաղացողների համար, որոնք ցանկանում են հեռանալ ակումբից. Սեսկը, Պեդրոն, Սանչեսը: Մենք չենք խանգարում խաղացողներին: Նույնը վերաբերում է Նեյմարին, սակայն մենք կգերադասեինք Դեմբելեին ավելի ընդունելի գնով ձեռք բերել:
Նեյմարի դեպքը մեզ համար դաս եղավ, որ մենք խաղացողների հրաժարագները ավելացնենք», ասել է Բարտոմեուն: