211652_close_icon
views-count4286 դիտում article-date 11:42 18-04-2015

Նեյմարը ներողություն է խնդրել Խավիից իր տգեղ պահվածքի համար

«Բարսելոն»-ի հարձակվող Նեյմարը ներողություն է խնդրել թիմի կիսապաշտպան և ավագ Խավի Էրնանդեսից Իսպանիայի առաջնության 31-րդ տուրի «Սևիլիա»-ի հետ խաղի ժամանակ դրսևորած իր արարքի համար: Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն: Խաղի 74-րդ րոպեին թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Նեյմարին փոխարինել էր Խավիով, ինչը դուր չէր եկել բրազիլացի ֆուտբոլիստին: Դաշտը լքելիս Նեյմարը ձեռքի շարժումներով արտահայտել էր իր դժգոհությունը: Ավելի ուշ նա ասել էր, ցանկանում է խաղադաշտում միշտ մնալ: Այդուհանդերձ, նա Խավիից ներողություն խնդրեց:

Նմանատիպ նյութեր