Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն. Զիդանը խելամիտ վարվեց, որ հեռացավ «Ռեալից»
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից Զինեդին Զիդանի հեռանալու մասին:
«Ինձ «Ռեալից» հեռանալու՝ Զիդանի որոշումը չզարմացրեց: Դա խելամիտ որոշում էր», ասել է նախագահը:
Զիդանը «Ռեալը» ղեկավարում էր 2016թ. հունվարից մինչև 2018թ. մայիսը: Նրա գլխավորությամբ թիմը 9 տիտղոս է նվաճել, այդ թվում՝ երեք անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում: