Բրեժնևի լեգենդար «ЗИЛ»-ը վաճառքի է հանվել համացանցում
Համացանցի հայտնի կայքերից մեկում վաճառքի է հանվել ՍՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի լեգենդար «ЗИЛ-117»-ը: Այս մասին հայտնում է «Известия»-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մեքենան վաճառքի է հանել ոմն սեփականատերը, ով առաջարկում է գնել մեքենան 934 հազար դոլարով (54 մլն ՌԴ ռուբլի) կամ փոխանակել բնակարանի հետ:
Նշվում է որ մեքենան 1972 թ-ի թողարկման է: