211652_close_icon
views-count13724 դիտում article-date 14:57 04-09-2017

Վրաստանում սկսվել է ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժությունը

Ախալցխայի Օրփոլոյի ռազմակայանում ընթանում են Agile Spirit 2017 բազմազգ զորավարժությունները: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/%D5%B4%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%AC-%D5%A7-agile-spirit-2017-%D5%A2%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%A6%D5%A3-%D5%A6%D5%B8%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%B8/]aliq.ge[/url]-ն, հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարարությանը: Զորավարժությունները անց են կացվում Վրաստանի զիված ուժերի և ԱՄՆ-ի Եվրոպական և Աֆրիկյան ռազմածովային կորպուսի նախաձեռնությամբ: Զորավարժություններին մասնակցում են` Վրաստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լատվիայի և Ադրբեջանի զիված ուժերի ներկայացօւցիչները, ընդհանուր առմամբ՝ 1500 մարդ: Agile Spirit 2017 զորավարժության նպատակը ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ճգնաժամային և այլ իրավիճակներում համատեղ մասնակցության պատրաստության մակարդակի բարձրացումն է, ինչպես նաև ԱՄՆ-ի և դաշնակից երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը: Զորավարժությունները կավարտվեն սեպտեմբերի 11-ին՝ ցուցադրական վարժանքներով: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/30/1076009/]տեղեկացրել էինք[/url], որ Հայաստանը մասնակցելու է սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: Սակայն վերջին պահին Հայաստանը հրաժարվել է մասնակցել ՆԱՏՕ-ի զորավարժություններին: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Գիորգի Կաջարավան:

Նմանատիպ նյութեր