Հյուսիսային Կորեայում երկրաշարժեր են գրանցվել. Սեուլը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Չինաստանում գործող սեյսմիկ կայանը Հյուսիսային Կորեայի տարածքում երկրաշարժ է ֆիքսել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 4,6 բալ: Ցնցումները զգացվել են նաև ՌԴ Վլադիվոստոկում:
Ավելի վաղ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները հայտնել էին մեկ այլ՝ 5,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի մասին, որն, ըստ մասնագետների, ատոմական զենքի փորձարկման հետևանք է եղել:
Զոհերի և վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չկան:
Հարավային Կորեան Ազգայի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: