Սեուլը հաստատել է, որ պատրաստ է «լիկվիդացնել» Հյուսիսային Կորեայի ղեկավարին
Հարավային Կորեայի էլիտար զորքերը պատրաստ են զբաղվել Կիմ Չեն Ինին «լիկվիդացնելու» գործընթացով: Այս մասին հայտնում է CNN-ը:
Նման հայտարարությամբ խորհրդարանի նիստի ժամանակ է հանդես եկել Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Հան Մին Կուն:
Ըստ նրա խոսքերի՝ Կիմ Չեն Ինը կոչնչացվի՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքի դեպքում: