211652_close_icon
views-count9932 դիտում article-date 22:42 11-04-2017

ՆԱՏՕ-ն ևս մեկ քայլ մոտեցավ Ռուսաստանին. Թրամփը ստորագրել է Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վավերացրել է Մոնտենեգրոն (Սև Լեռ, Черногория) ՆԱՏՕ ընդունելու արձանագրությունը: Այդ մասին հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը: Հատկանշանակ է, որ այս փաստաթուղթը ստորագրվում է ամերիկա-ռուսական լարված հարաբերությունների օրերին, երբ պետքարտուղար Թիլերսոնը Մոսկվայում վարում է բանակցություններ Սիրիայի հարցով: Ռուսաստանը դեմ էր հանդես գալիս Մոնտենեգրոյի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ՆԱՏՕ-ի ընդլայնմանը: Անցած տարի Մոնտենեգրոյի իշխանությունների կողմից բացահայտած խժդժություններում հայտնաբերվեց ռուս-սերբական հետք: Հայտարարվեց, որ մասնավորապես ծրագրվում էին [url=http://www.bbc.com/russian/news-37890865]գործողություններ[/url] Մոնտենեգրոյի ղեկավարության դեմ: Ռուսաստանն այդպիսով փորձում էր խոչընդոտել Մոնտենեգրոյի մուտքը ՆԱՏՕ: Հիշեցնենք, որ Մոնտենեգրոն անջատվել է Սերբիայից 2006թ. հանրաքվեով: 2014-ին միացել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին, իսկ 2015-ից բանակցում է ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Բանակցություններն ավարտվել են 2016-ի մայիսին և 25 անդամ-երկրներն արդեն հաստատել են Մոնտենեգրոյին ՆԱՏՕ ընդունելու որոշումը:

Նմանատիպ նյութեր