Կառավարությանը անվստահություն հայտնելու օրը որոշվեց
ԱԺ չորս քաղաքական ուժերը կառավարությանը անվստահություն կհայտնեն ապրիլի 28-ի: Հենց այդ օրն էլ ԱԺ նիստում կներկայացվի կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը: Այս մասին այսօր ԱԺ-ում դռնփակ քննարկումից հետո հայտարարեց ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Նրա փոխանցմամբ՝ մինչեւ այդ ստորագրահավաք է անցկացվելու: [b]SHAMSHYAN.com[/b]-ի հարցին, թե ինչու այդ մասին հայտարարեց հենց Լեւոն Զուրաբյանը, 4 քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշեցին, որ ըստ հերթականության տարբեր կուսակցություններում են հանդիպումը անցկացնում, եւ ըստ պայմանավորվածության՝ տվյալ օրվա քննարկման եւ ընդունված որոշման մասին տվյալ կուսակցության ներկայացուցիչն է հայտարարում: