Ե՞րբ կորոշվի կառավարությանն անվստահություն հայտնելու օրը
Կառավարությանն անվստահություն հայտնելու օրը դեռ որոշված չէ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով մամուլում տեղ գտած այն լուրերին, թե խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերը մտադիր են վարչապետ Տիգրան Սարգսյանին անվստահություն հայտնելու հարցն արտահերթ կարգով մտցնել Ազգային ժողովի՝ ապրիլի 28-ի նիստի օրակարգ:
Նա նշեց, որ թեեւ երեկ հայտարարել էր, որ այդ օրը ժամերի ընթացքում պարզ կդառնա, բայց այս պահին դեռ որոշում չկա:
«Առաջիկա շաբաթվա մեջ օրը կորոշվի»,- ավելացրեց Աղվան Վարդանյանը: