Թուրքիայի Իզմիր նահանգում կալանավորների տեղափոխող ավտոմեքենա են պայթեցրել
Թուրքիայի Իզմիր նահանգի Բուջա քաղաքում այսօր աղբատար մեքենա է պայթել։ Այդմասին հաղորդել է Haber Turk հեռուստաալիքը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ բեռնատարում պայթուցիկ սարք է տեղադրված եղել, որն էլ գործի է դրվել այն ժամանակ, երբ նրա կողքով անցնում էր կալանավորների տեղափոխող տեղի ժանդարմերիայի ավտոմեքենան։
Պայթյունի հետևանքով 6 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։