4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի Իզմիր նահանգում
Այսօր առավոտյան Թուրքիայի հյուսիս-արևմտյան Իզմիր նահանգում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Բողազըչիի համալսրանաի Քանդիլի հետազոտական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թուրքիայի ժամանակով ժամը 07:00-ին: Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում:
Ցնցումների հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա: Նախնական տվյալներով՝ ավերածություններ և տուժածներ չկան: