Եմենում ավիահարվածի հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել
Եմենի հարավում` Լահջ նահանգում, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային ուժերի հարվածի հետևանքով 11 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն:
Աղբյուրի պնդմամբ` բոլոր 11 զոհվածները մեկ ընտանիքի անդմաներ են եղել, ովքեր այդ պահին գտնվել են իրենց տանը:
Նշվում է, որ զոհվածների մեջ կա 4 երեխա:
Նշենք, որ Եմենում շարունակվում է զինված հակամարտությունը շիա շարժման ապստամբների և նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի բանակի զորքերի միջև: