Նեյմարը Կոուտինյոյին համոզում է չտեղափոխվել «Բարսելոնա»
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը զրուցել է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի հետ՝ «Բարսելոնա» վերջինիս հնարավոր տրանսֆերի վերաբերյալ:
Նեյմարը Կոուտինյոյին խորհուրդ է տվել չտեղափոխվել կատալոնական ակումբ և մնալ «Լիվերպուլում»՝ ընդգծելով, որ դրա համար չի փոշմանի:
Նեյմարն ու Կոուտինյոն այժմ Բրազիլիայի հավաքականի կազմում պատրաստվում են ԱԱ-2018-ի ընտրական փուլի հանդիպումներին: