1222 դիտում
22:20 27-02-2023
Տարերային և տեխնածին աղետների կանխարգելում թեմայով հանդիպում Թբիլիսիում
Սույն թվականի փետրվարի 21-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տարերային և տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն և արձագանքում Արևելյան գործընկերության երկրներում (PPRD East 3) ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Ղեկավար հանձանաժողովի 3-րդ նիստը, որին ներկա էին մասնակիցներ գործընկեր երկրներից, կոնսորցիումից, շահագրգիռ կողմերից և ԵՄ-ից։ Նիստին մասնակցում էր նաև ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունը:
Հանդիպումն անցկացվում էր հիբրիդային ձևաչափով, որի ընթացքում ներկայացվեց 2021-2022 թվականների արդյունքների, փորձի և առաջիկա անելիքների վրա հիմնված տեխնիկական աշխատանքների իրականացման միջանկյալ հաշվետվությունը:
Գործընկեր երկրները ներկայացրեցին PPRD East 3-ի ծրագրի գործողությունների արդյունքում ձեռք բերված փորձը. բարձրացված հարցերի շրջանակներում առանձնահատուկ տեղ հատկացվեց վերապատրաստումներին և դրանց արդյունքներին, ինչպիսիք են՝ գիտելիքների փոխանակումը, այլ երկրների հետ համագործակցությունը և աղետների ռիսկի գնահատման ազգային մեթոդաբանության մշակումը:
Փետրվարի 22-ից 23-ը տեղի ունեցավ Միջնաժամկետ պլանավորման համաժողովը։ Միջնաժամկետ պլանավորման համաժողովի նպատակն էր վերջնական որոշումներ կայացնել հունիսին նախատեսվող լայնամասշտաբ վարժանքի սցենարի, մասնակից թիմերի կազմի և վարժանքի վերահսկման ընթացակարգերի վերաբերյալ: Քննարկվեցին նաև Վրաստանի կողմից տրամադրվող հյուրընկալող երկրի աջակցության մանրամասները, ներառյալ՝ ժամանող միջազգային թիմերի համար սահուն մաքսային ընթացակարգերը:
Նախատեսվող լայնամասշտաբ վարժանքը բացառիկ հնարավորություն կտա փորձարկելու ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային կարողությունները՝ աղետների ռիսկի կառավարման ոլորտում։ Նախատեսվում է վարժանքի ընթացքում փորձարկել նաև վաղ ազդարարման առցանց տեղեկատվական հարթակը, ինչի միջոցով հնարավոր կլինի կանխատեսել ռիսկերը։

Նմանատիպ նյութեր
5530 դիտում
10:45 29-08-2017
«Նաիրիտը» վաղուց վեր է ածվել տեխնածին աղետների «գեներատորի». «Հայկական ժամանակ»
868 դիտում
19:10 16-09-2024
«Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» թեմայով հանդիպում-քննարկում
Այս բաժնից
1303 դիտում
11:48 19-12-2024
Ջերմուկի Գնդևազ գյուղում գտնվող գույքը փոխանցվեց ՊՆ-ին՝ ԶՈՒ կարիքների օգտագործման նպատակով
709 դիտում
11:44 19-12-2024
Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ