Ուսման Դեմբելե. Մեսին պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն է
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն պատմել է կատալոնական ակումբ իր տեղափոխության մասին:
«Ինձ համար մեծ պատիվ է Լեո Մեսիի հետ միասին խաղալ: Նա ֆուտբոլի պատմության մեջ լավագույն խաղացողն է:
Ես եկել եմ այստեղ, որպեսզի սովորեմ: Ուրախ եմ լինել այստեղ՝ աշխարհի լավագույն ակումբում: Իմ երազանքն իրականացավ, այժմ պետք է բոլոր ջանքերս ուղղեմ, որպեսզի նոր թիմի հետ տիտղոսներ նվաճեմ:
Իմ համար վճարած գումարն ինձ չի ճնշում: Այդպիսին է ներկայիս տրանսֆերային շուկան, այն մի փոքր խելագար է:
Որևէ ճնշում չեմ զգում, միայն հաճույք եմ ստանում, որ տեղափոխվել եմ «Բարսելոնա»», ասել է Դեմբելեն:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Դեմբելեն 105 միլիոն եվրոյի դիմաց Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվեց «Բարսելոնա»: