211652_close_icon
views-count6102 դիտում article-date 10:56 28-08-2017

40կմ/ժամ՝ նոր ուսումնական տարվա կապակցությամբ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Երևան քաղաքի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում 2017թ. օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը կրկին՝ ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը կսահմանվի 40կմ/ժ (առանց ժամային սահմանափակման 60կմ/ժ-ի փոխարեն) և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր