211652_close_icon
views-count4407 դիտում article-date 23:59 27-08-2017

Ահաբեկչական հարձակում Աֆղանստանի հարավում. Զոհվել է 10 մարդ

Աֆղանստանի հարավում զինված մահապարտը պայթեցրել է իր ավտոմեքենան, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 8-ը վիրավորվել են: Այդ մասին գրում է РИА Новости-ն: Ինչպես հայտնում է աղբյուրը` պայթյունը տեղի է ունեցել Հելմանդ նահանգում: Նահանգի ղեկավար Նավա Աթիկուլլա Խանը հայտարարել է, որ մահացածների թվում կան զինված և քաղաքացիական անձինք: Հարձակման պատասխանատվությունը դեռևս որևէ ահաբեկչական խմբում չի ստանձնել:

Նմանատիպ նյութեր