Ահաբեկչական հարձակում՝ Հնդկաստանում․ զոհվել է 12 մարդ
Հնդկաստանում ավտոբուսի պայթյուն է տեղի ուենցել, որի հետևանքով զոհվել է Չհաթիսգար նահանգի ընտրական հանձնաժողովի 5 անդամ։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ ավտոբուսը պայթել է ճամփեզրին՝ ահաբեկիչների կողմից տեղադրված ռումբի հետևանքով։
Միջադեպը տեղի է ունեցել Բիջապուր գավառում, որտեղ ավելի վաղ խորհրդարանական ընտրություններ էին անցկացվել։
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել են նաև ավտոբուսի մեխանիկն ու վարորդը։