211652_close_icon
views-count150746 դիտում article-date 10:28 26-08-2017

Կոտայքի մարզում պապու և թոռան ողբերգական վրաերթն արձանագրել է փողոցում տեղադրված տեսախցիկը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը օգոստոսի 20-ին տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած դաժան ու ողբերգական վրաերթի մասին, որի ժամանակ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Գեղամ Գրիգորյանըիր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով Բալահովիտ գյուղի վարչական տարածքում վրաերթի էր ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ՝ 67-ամյա Գրիշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին։ Հիվանդանոց տեղափոխված թոռը մահացել էր, իսկ հաջորդ օրը մահացել էր պապը։ Հրապարակումից հետո 67-ամյա Գրիշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին-ը բազմաթիվ հեռախոսազանգեր էր ստանում, որով ընթերցողների մի ստվար մասը մեղադրում էին վարորդին, մի ստվար մաս էլ՝ պապ ո թոռանը։ Իսկ մեզ էլ խնդրում էին, որպեսզի նոր մանրամասներ իմանալու դեպքում հրապարակենք։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում էտեսանյութ՝ ողբերգական այդ վրաերթից, որով երևում է, որ երեխան փախնում է պապիկի մոտից՝ վազելով դեպի ճանապարհը, պապն էլ նրա ետևից է վազում, որպեսզի թոռանը բռնի, սակայն վարորդն ավտոմեքենան մեծ արագությամբ վարելով՝ հարվածում է նրանց։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2017/08/20/1075224/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 20-ին դաժան ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Գեղամ Գրիգորյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի Բալահովիտ գյուղի վարչական տարածքում իր վարած Opel մակնիշի 35 CG 403 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Բալահովիտ գյուղի բնակիչներ՝ 67-ամյա Գրիշա Ասատրյանին և 2 տարեկան Արամ Ասատրյանին: Դեպքի վայր էին ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանք Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը` բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ: Մինչ տեղում աշխատում էին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի գլխավորությամբ, Աբովյանի բժշկական կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ երեխան, գիտակցության չգալով, մահացել է, որից հետո Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանի հանձնարարությամբ ժամանել էին Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Աբովյաինի քննչական բաժնում հարուցվել էր քրեկանան գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Գրիգորյանը աշխատում է «Կոտայք» հացի գործարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր