ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով Եմենում 14 մարդ է զոհվել
Եմենի մայրաքաղաք Սաանայում ԱՄՆ ղեկավարած կոալիցիայի հասցրած ավիահարվածների հետևանքով առնվազն 14 մարդ է մահացել: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` կոալիցիան 4 ավիահարված է հասցրել մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Աթան թաղամասի վրա: Զոհվածներից 6-ը երեխաներ են, 2-ը` կանայք: Կա 15 վիրավոր: