Եմենում հարսանիքի ժամանակ իրականացված ավիահարվածների հետևանքով 131 մարդ է զոհվել. տեսանյութ
Եմենի հարավ-արևմուտքում հարսանեկան խնջույքի ժամանակ հասցված երկու ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ տեղեկությունների` ավիահարվածների հետևանքով հրթիռներն ընկել են հարսանեկան վրանների վրա, որոնցում մեծ մասամբ եղել են կանայք և երեխաներ:
Եմենում հուսիթ-ապստամբների դեմ գործող Սաուդյան Արաբիան հերքում է իր մասնակցությունը խաղաղ բնակիչների սպանության մեջ Մոխա քաղաքում՝ մեղադրելով դրանում ապստամբներին։