Հնդկաստանում ազդեցիկ հոգևոր առաջնորդի դատավճռից հետո ըմբոստություններ են սկսվել
Հնդկաստանի Պանճկուլա քաղաքում ըմբոստություններ են սկսել այն բանիվ հետո, երբ դատարանը մեղավոր է ճանաչել ազդեցիկ հոգևոր առաջնորդ Գարմիթ Ռամ Ռահիմ Սինգհին` բռնաբարության մեջ: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է օգտագործել:
Հնդկաստանի իշխանությունները պատրաստվել էին Հարիանայի և Պենժաբի քաղաքներում սպասվող անկարգություններին: Իսկ ոստիկանությունն ուժեղացրել է անվտանգության ռեժիմը: