211652_close_icon

Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդի հետ

views-count1221 դիտում article-date 15:54 10-01-2015
Հունվարի 9-ին Շվեդիայի եկեղեցու հոգևոր առաջնորդ, Ուփսալայի նորընտիր արքեպիսկոպոս, դոկտոր Անտյե Յակելենն ընդունեց Շվեդիայում ՀՀ դեսպան Արտակ Ապիտոնյանին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Ուփսալայի արքեպիսկոպոսի խորհրդական, Հայոց ցեղասպանության մասին մենագրության հեղինակ Գորան Գյուները, ինչպես նաև Շվեդիայում հայ առաքելական և կաթողիկե համայնքների հոգևոր հովիվները։ Դեսպան Ապիտոնյանը շնորհավորեց արքեպիսկոպոս Յակելենին այդ պատասխանատու պաշտոնին ընտրվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակեն ամրապնդվել հոգևոր և մշակութային կապերը Հայաստանի և Շվեդիայի միջև։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Շվեդիայի եկեղեցու հետ Հայաստանի և Մայր Աթոռի կապերի ամրապնդման, ինչպես նաև միջեկեղեցական և Շվեդիայում հայ համայնքի հետ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նմանատիպ նյութեր