Կիևի և համայն Ուկրաինայի հոգևոր առաջնորդի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 6-ին
                        Համայն Ուկրաինայի և Կիևի միտրոպոլիտ Վլադիմիրի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 6-ին: Նրա աճյունը կամփոփվի Կիև-Պեչերսկ Լավրայի տաճարներից մեկում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու մամլո քարտուղար Գեորգի Կովալենկոն:
Հիշեցնենք, որ Կիևի և համայն Ուկրաինայի հոգևոր առաջնորդ Վլադիմիրը մահացել է կյանքի 79-րդ տարում՝ Կիևի հիվանդանոցներից մեկում՝ քաղցկեղից:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

