7170 դիտում
14:09 24-08-2017
Նվազ նշանակության հարկային խախտումների դեպքում տնտեսվարողներին առաջին անգամ պետք է նախազգուշացնել. վարչապետ
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձավ նվազ նշանակության հարկային խախտումներին:
Նա տեղեկացրեց, որ փոքր և միջին ձեռնարկատերերի հետ հանդիպումների ժամանակ խոսվել է հարկային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ թերի ներկայացնելու և նման նվազ նշանակության հարկային խախտումների մասին:
«Հարկային ստուգումների ժամանակ առաջին անգամ նման խախտում թույլ տվող տնտեսվարողների նկատմամբ կարելի է կիրառել նախազգուշացում, բայց նման բան այժմ օրենքով նախատեսված չէ»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Այդ առնչությամբ վարչապետը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց մեկ ամսվա ընթացքում մշակել և կառավարությանը ներկայացնել նախազգուշացում և տուգանքի չափը հայեցողությամբ կիրառելու մասին առաջարկություններ:
Նմանատիպ նյութեր
1696 դիտում
12:53 09-06-2021
Ես փորձել եմ նախազգուշացնել ժողովրդին, որ Նիկոլը երկիրը դեպի անդունդ է տանում. Ա. Վանեցյան. News.am
Այս բաժնից
844 դիտում
11:15 11-01-2025
1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. քրեական վարույթը հանձնվել է դատարան
709 դիտում
10:42 11-01-2025
Աբովյանի և Նաիրիի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
817 դիտում
10:15 11-01-2025
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում է փրայմերիզը