Ավստրիացի ուսանողը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Facebook-ի դեմ
Ավստրիացի ուսանողը պատրաստվում է դատական հայց ներկայացնել Facebook սոցցանցի դեմ: Դա կապված է սոցցանցի՝ ԱՄՆ ԱԱԾ-ի հետ համագործակցելու վերաբերյալ տարածված հաղորդագրությունների հետ: Այս մասին է հայտնում ЭХО Москвы-ն՝ հղում անելով Local հրատարակությանը:
Այս հայցում հատուկ ուշադրություն է հատկացվում է ազդեցիկ միջոցներով համաձայնելու բացակայությանը կամ բազմատեսակ տեղեկություններից օգտվելուց հրաժարվելուն:
Ավելի վաղ այս նույն ուսանողը կարողացել է Facebook-ից ստանալ իր անձնական բոլոր տվյալների կրկնօրինակը, որը նրանից խլել էր ցանցը: Փաստաթուղթը 1200 էջ է պարունակել: Այնտեղ ոչ միայն երիտասարդի անձնական տվյալներն են եղել, այլև նրա ամբողջ երկխոսությունները: