211652_close_icon
views-count3568 դիտում article-date 18:27 22-08-2017

Ռուսաստանը մարել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջ ԽՍՀՄ-ի ունեցած արտաքին պարտքը՝ 125,2 միլիոն դոլար

Ռուսաստանը մարել է Բոսնիա և Հերցեգովինայի առաջ ԽՍՀՄ պարտավորությունների գծով պարտքը: Այդ մասին հայտնում է ՌԴ ֆինանսների նախարության [url=https://www.minfin.ru/ru/]կայքը[/url]: Բոսնիա և Հերցեգովինան դարձել է ԽՍՀՄ-ի վերջին վարկատու պետությունը, որի առաջ պարտավորությունները չկարգավորված էին մնում, նշվում է հաղորդագրությունում: Օգոստոսի 8-ին Ռուսաստանը մարել է 125,2 միլիոն դոլարի չափով պարտքը մեկանգամյա վճարմամբ: Բոսնիա և Հերցեգովինայի առաջ պետական պարտքն առաջացել է Ռուսաստանի կողմից Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության ժամանակ առաջացած ԽՍՀՄ պարտավորությունների հարցով պատասխանատվությունն ընդունելուց հետո: 2006 թվականին Ռուսաստանն ամբողջությամբ մարել է Փարիզյան ակումբին՝ վճարելով 23,7 միլիարդ դոլարի ԽՍՀՄ-ի պարտքը, 2013 թվականին Մոսկվան Չեխիային է վճարել 3,6 միլիարդ, Չեռնոգորիային՝ 18 միլիոն դոլար և Ֆինլանդիային՝ 30 միլիոն դոլար:

Նմանատիպ նյութեր