3591 դիտում
22:45 21-08-2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Բազե 2017»-ի հանդիսավոր բացմանը
Ծաղկաձորում մեկնարկել է «Բազե 2017» համահայկական երիտասարդական 15-րդ հոբելյանական հավաքը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, պաշտոնատար այլ անձիք:
Ավանդական դարձած հավաքին այս տարի ևս մասնակցում է ավելի քան 500 երիտասարդ` Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: Ի դեպ, 15 տարիների ընթացքում ավելի քան 8500 երիտասարդ է մասնակցել նախաձեռնությանը։ Հավաքի մասնակից երիտասարդները հանդես են գալիս եռագույնի ներքո ձևավորված 15 ջոկատներում: Երևանն այս տարի «Բազե 2017»-ի կներկայանա մեկ ջոկատով՝ ընդգրկվելով կապույտ ճակատում: Առանձին ջոկատներով հանդես են գալիս նաև ազգային փոքրամասնություններ, լրագրողներ, հասարակական կազմակերպություններ և այլ կառույցներ:
Օգոստոսի 21-ից 27-ն անցկացվող համահայկական երիտասարդական հավաքի ծրագիրը հագեցած է լինելու մարզամշակութային միջոցառումներով ու մրցույթներով: Այս տարի, որպես նորամուծություն, մասնակիցները պատրաստելու են Հայաստանի մասին պատմող տեսահոլովակներ՝ փորձելով բացահայտել և ներկայացնել ՀՀ զբոսաշրջային ներուժը։ Բացի այդ, առանձին սլայդներով կներկայացվի Հայաստանի ապագայի վերաբերյալ հավաքի մասնակիցների տեսլականը: Նախատեսված են նաև հանդիպումներ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ:
Համահայկական երիտասարդական հավաքի հանդիսավոր բացմանը հաջորդել է բազեականների հետ պաշտոնյաների ավանդաբար անցկացվող հարցուպատասխանը:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
1399 դիտում
20:16 01-11-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը
3882 դիտում
18:48 20-04-2018
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը
Այս բաժնից
742 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը