Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի ցուցահանդեսի բացմանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
Վարպետի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են նկարչի վերջին շրջանի աշխատանքները, որոնց հիմնական թեման հայրենիքն է ու հայրենի բնությունը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հրանտ Թադևոսյանի ուղեկցությամբ շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:
Շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ Երևանի քաղաքապետը վարպետին մաղթել է քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: