«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անդրադարձել է նախկին մարզիչ Ռոնալդ Կումանին:
«Կումանի մասով ես դեռ նախորդ մրցաշրջանի վերջում կասկածներ ունեի, բայց Ռոնալդը ցանկանում էր շարունակել աշխատանքը: Լեգենդի հանդեպ հարգանքից ելնելով, ես նրան շանս տվեցի, սակայն ինչ որ պահից տեսանք, որ գործերը չեն կարգավորվում, և ես պետք է որոշում կայացնեի:
Հետադարձ հայացք գցելով, ես պետք է ավելի շուտ որոշում կայացնեի: Պետք է լսեի իմ ներքին ձայնին:
Ես միշտ հիշելու եմ Ռոնալդին՝ «Ուեմբլիում» իր խփած գոլի համար և նրա համար, որ նա մարզիչ է եղել, որը շեշտը դնում էր երիտասարդների վրա: Եթե նա նեղացած է, հուսով եմ, որ կանցնի:
Չավին հիանալի է աշխատում: Նա սիրում է ակումբը, գիտի այն, պաշտում է ֆուտբոլը, ճանաչում է միջավայրը: Ես վստահ եմ, որ նա մարզիչ է լինելու երկար տարիներ և մեզ ուրախության բազմաթիվ պահեր է պարգևելու», ասել է Լապորտան: