Ժոզե Մոուրինյո. «Չելսին» չեմպիոնի գլխավոր ֆավորիտն է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Չելսիին» համարել է Անգլիայի առաջնությունում չեմպիոնի գլխավոր ֆավորիտը:
«Բոլորն ասում են, թե «Չելսին» կարևոր կիսապաշտպան կորցրեց: Սակայն եթե դու փոխարենը ձեռք ես բերում Բակայոկոյին ու Դրինքութերին, ապա ինչո՞ւմն է խնդիրը: Խնդիրը. երբ վաճառում ես ու ոչ մեկին չես գնում:
Թերևս, «Չելսին» նույնիսկ ավելի ուժեղ է դարձել, քան՝ նախորդ մրցաշրջանում: Կարծում եմ, որ ԱՊԼ-ի թոփ-7-ի ցանկացած թիմ բավական ուժեղ է, ֆինանսական պայմանները հնարավորություն են տալիս պայքարել բոլոր տիտղոսների համար՝ ներառյալ Չեմպիոնների Լիգան ու Եվրոպայի Լիգան:
Իմ կարծիքով, գործող չեմպիոնը միշտ ֆավորիտ է, պատահական չէ, որ նրանք առաջինն են եղել: Սակայն դա չի նշանակում, որ «Չելսին» կպաշտպանի տիտղոսը: Պարզապես չեմպիոնը ավտոմատ կերպով հաջորդ մրցաշրջանում դառնում է ֆավորիտ», ասել է Մոուրինյոն:
Անգլիայի առաջնության մեկնարկային տուրում «Չելսին» տանը 2:3 հաշվով պարտվեց «Բերնլիին»: