Իսպանիայում թմրանյութերի լաբորատորիայում պայթյուն է որոտացել
Իսպանիայում թմրանյութերի լաբորատորիայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ևս 7 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ:
Միջադեպը տեղի է ունեցել Ալկանար քաղաքում (գտնվում է Տառագոնիա պրովինցիայում, Կատալոնիա ինքնավար համայքնի կազմում): Լաբորատորիայում այդ պահին եղել է 2 մարդ: Պայթյունից շենքն ամբողջությամբ փլուզվել է: Վնասվել է հարակից 12 տուն:
Ամենայն հավանականությամբ պայթյունի պատճառ է դարձել գազի արտահոսքը: