Պայթյուն` Գերմանիայի ինստիտուտներից մեկի լաբորատորիայում. կան տուժածներ
Գերմանիայի Կարլսրուե քաղաքի տեխնիկական ինստիտուտի լաբորատորիայում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 14 մարդ տուժել է , հայտնում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել քիմիկատների չկարգավորվող ռեակցիայի ժամանակ:
Բոլորը թունավորվել են վնասակար գոլորշիներով: Տուժածներից մեկին հոսպիտալացրել են ապակե տարայի պայթյունից առաջացած վնասվածքներով:
Դեպքի հետ կապված այլ տվյալներ չի հաղորդվում: